Նորություններ

Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը դարձել է ընկերության ավագ գործընկեր


Կոնցեռն Դիալոգի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը մասնագիտական նոր առաջխաղացում է ունեցել՝ դառնալով ընկերության ավագ գործընկեր:

Նա իր մասնագիտական գիտելիքներով ու փորձով մեծ ներդրում է ունեցել և ունի ընկերության հաջողության գործում:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը շնորհակալություն է հայտնում ընկերության մյուս գործընկերներին և հաճախորդներին, ովքեր բարձր են գնահատել Նարինե Բեգլարյանի աշխատանքը, քանի որ այդ գնահատականն ու վստահությունը մեծ դեր են ունեցել նրա մասնագիտական առաջխաղացման հարցում: