
Արթուր Հովհաննիսյան
Գործընկեր, փաստաբան
Լեզուներ
Հայերեն
Անգլերեն
Ռուսերեն
Արթուր Հովհաննիսյանը Կոնցեռն Դիալոգի թիմին միացել է 2019 թվականի ապրիլից՝ որպես խորհրդատու գործընկեր։ Այժմ զբաղեցնում է Գործընկերոջ պաշտոն:
2016-2019 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը (պատասխանատու է եղել օրենսդրության, ներառյալ՝ սահմանադրական բարեփոխումներից բխող նորմատիվ ակտերի մշակման և կատարելագործման, իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության ապահովման, իրավական ակտերի հրատարակման, հրապարակման, պաշտոնական թարգմանության և ինկորպորացիայի ապահովման, նոտարիատի, փաստաբանության, դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման, հաշտարարության, սնանկության ոլորտներում քաղաքականության մշակման ոլորտների համար):
2013֊2016թթ․ զբաղեցրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Պատասխանատու է եղել փաստաբանությանն առընչվող իրավական ակտերի նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ եզրակացությունների կազմման, ինչպես նաև Պալատի ներքին իրավական ակտերի նախագծերի մշակման համար, համակարգել է հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն աշխատանքը:
2011֊2013թթ․ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը:
2010֊2011թթ․ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնը:
2007֊2010թթ․ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետի պաշտոնը:
2006֊2007թթ․ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի պետի պաշտոնը:
2003֊2006թթ․ աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության իրավական բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ:
2002֊2003թթ․ աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես կառուցվածքային բարեփոխումների վարչության առաջատար իրավախորհրդատու:
2000֊2002թթ․ աշխատել է «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ֊ում որպես առաջատար իրավախորհրդատու:
1999֊2000թթ․ աշխատել է «Արթաղ» ՍՊԸ֊ում որպես իրավախորհրդատու:
- 2009թ. մասնակցել է պետական քաղաքականության և պետական կառավարման վերաբերյալ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում (Բոստոն, ԱՄՆ) անցկացվող ուսումնական դասընթացին:
- 2001֊2003թթ․ սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում (միջազգային հարաբերությունների մագիստրոս):
- 1997-2001թթ․ սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում (իրավագիտության բակալավր):
Համակարգել է մոտ մեկ տասնյակ քաղաքական փաստաթղթերի, ինչպես նաև չորս հարյուրից ավել օրենսդրական ակտերի մշակման աշխատանքները, ներառյալ՝ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենք, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենք, Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենք, Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, «Դատախազության մասին», «Հաշտարարության մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներ և այլն, վերը նշված նախագծերի մի մասն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս հանդես է եկել որպես հիմնական զեկուցող:

11.03.2023
Մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ այս օրենքը թակելու է իրենց բոլորի դուռը. Արթուր Հովհաննիսյան

23.12.2021
Համայնքներում տեղի է ունենում իշխանության բռնազավթում ՔՊ-ի կողմից. Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը 5tv-ին