ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը Հայաստանում վերջինիս կողմից վավերացված միջազգային փաստաթղթերն են (օրինակ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա, Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիա), ՀՀ Սահմանադրությունն և  «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը: Մի շարք ոլորտային օրենքներ սահմանում են անձնական տվյալների մշակման առանձնահատկություններ, օրինակ՝ Աշխատանքային օրենսգիրքը և դատավարական օրենսգրքերը:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը  անձնական տվյալների պաշտպանության ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները․

  • Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրական կարգավորումների ու կիրառության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Անձնական տվյալների հավաքագրման, մշակման, փոխանցման և այլ եղանակով մշակման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Անձնական տվյալների մշակման տվյալների մշակման առնչվող ներքին ընթացակարգերի, պայմանագրերի և համաձայնագրերի մշակում, ներառյալ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունների ու համաձայնագրերի մշակում,
  • Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջների համապատասխանության ստուգում և եզրակացության տրամադրում,
  • Անձնական տվյալների այլ երկրներում գործող կարգավորումներին (օրինակ, GDPR, CCPA) առնչվող հարցերի դեպքում ընդհանուր խորհրդատվության տրամադրում, կիրառման հարցերով համապատասխան արտասահմանյան մասնագետների ներգրավվածության աջակցում,
  • Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության (Privacy policy) մշակում ընկերությունների, այդ թվում՝ ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Անձնական տվյալների գաղտնիության և քուքիների  քաղաքականության և ծանուցումների մշակում,
  • Քուքիների քաղաքականության (Cookie Policy) մշակում ընկերությունների համար,
  • Անձնական տվյալների սուբյեկտի իրավունքների պաշտպանություն,  Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում, ինչպես նաև իրավապահ մարմիններում  ներկայացուցչություն, ներառյալ բողոքների պատրաստում,
  • Անձնական տվյալների պաշտպանության հարցերով դատական ներկայացուցչություն:

Անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող ծառայություններ մատուցելու նպատակով ընկերությունը մշակել է հատուկ քաղաքականություն` ԵՄ անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) պահանջների համաձայն: Նշված քաղաքականության հիման վրա մշակված համաձայնագրերով ու համաձայնություններով կարգավորվել են ինչպես բուն անձնական տվյալների մշակման հարցերը Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ  Հայաստանից արտերկիր և հակառակը տվյալների փոխանցմումը: