Նարինե Բեգլարյան

Ավագ գործընկեր, փաստաբան

Լեզուներ

Հայերեն

Անգլերեն

Ռուսերեն

Պատասխանատվության ոլորտ

Նարինե Բեգլարյանը պատասխանատու է անձնական տվյալների պաշտպանության, կորպորատիվ վերակազմակերպումների (M&A), կորպորատիվ իրավունքի և կորպորատիվ շուկաների ոլորտների համար։

Փաստաբան Նարինե Բեգլարյանը միացել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի թիմին 2013թ. սեպտեմբերից՝ որպես ավագ իրավաբան, փաստաբան: 2016 թվականից զբաղեցնում է գործընկեր, փաստաբանի պաշտոնը, իսկ 2023 թվականի հուլիսից՝ ավագ գործընկեր, փաստաբանի պաշտոնը։ Մասնագիտացած է քաղաքացիական և կորպորատիվ իրավունքի ոլորտներում, պատասխանատու է կորպորատիվ իրավունքի, կորպորատիվ վերակազմակերպումների, կապիտալի շուկաների ու անձնական տվյալների պաշտպանության ոլորտների համար: Նարինե Բեգլարյանը, որպես փաստաբան, մասնագիտացած է և իրականացնում է ընկերության հաճախորդների իրավունքների ու շահերի պաշտպանություն ՀՀ տարբեր ատյանների դատարաններում:  

Իրավունքի ոլորտում պրակտիկ գործունեությունը սկսել է 2007թ.-ից:  Նախքան մեր թիմին միանալը Նարինեն աշխատել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (Վեոն Արմենիա֊ում) իրավաբանական տնօրինության բիզնեսի իրավական ապահովման բաժնում՝ որպես  իրավախորհրդատու: Երկար տարիներ աշխատել է «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ իրավական վարչությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանի պաշտոն:

  • 2001-2005 թթ. Նարինե Բեգլարյանը սովորել է Մոսկվայի Նոր Իրավաբանական ինստիտուտում և ստացել քաղաքացիական իրավունքի ոլորտում դիպլոմավորված մասնագետի աստիճան: 
  • Երկու անգամ մասնակցել է Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթին և արժանացել է ազգային փուլի լավագույն բանախոսի կոչմանը, ինչպես նաև մասնակցել է  Մոսկվայի Նոր Իրավաբանական ինստիտուտի անցկացրած ուսանողների գիտական աշխատանքների մրցույթին և արժանացել 1-ին մրցանակին:
  • Աջակցել է իրավունքի միատեսակ պրակտիկայի ձևավորմանը՝ ՀՀ Վճռաբեկ դատարան «թույլատրելի ապացույց» եզրույթի վերաբերյալ բողոքի ներկայացման միջոցով,
  • Իրականացրել է 6 մլն եվրոն գերազանցող արժողությամբ գործարքի իրավական ուղեկցության ապահովվման գործողություններ,
  • Աջակցել և աջակցում է մի շարք հաճախորդների աշխատանքային իրավահարաբերություններից բխող բարդ վեճերի գործերով,
  • Աշխատել է իրավաբանական անձանց համար ոչ ստանդարտ գործարքների կիրառման մեխանիզմների մշակման վրա, ինչպես նաև իրականացրել նշված գործարքների ձևակերպման և հետագա կիրարկման ուղեկցություն,
  • Հեղինակավոր "Chambers " Global Practice Guides պարբերականում "Օրենք և Պրակտիկա՚՛ հոդվածի համահեղինակն է, 
  • Հեղինակել է <<Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում>> հոդվածը Thomson Reuters հարթակում,
  • Ներկայացրել է  Հայաստանում՝ բիզնեսի զարգացմանն ուղղված իրավական եւ օրենսդրական հարցերը Doing Business in Armenia,Thomson Reuters հարթակում, Practical Law Country,
  • Հեղինակել է լրացուցիչ ռիսկով (հեջ) ֆոնդերի /Hedge funds in Armenia վերաբերյալ հոդվածը Thomson Reuters հարթակում,
  • Հեղինակել է Կորպորատիվ Վերաձևակերպումների /Corporate M&A վերաբերյալ հոդվածը Thomson Reuters հարթակում ,
  • Հեղինակել է Ստանդարտ ներդրումային ֆոնդերը Հայաստանում /Retail Investment Funds in Armenia, Regulatory overview  հոդվածը Thomson Reuters հարթակում,
  • Հեղինակել է Ֆինանսական ոլորտում տվյալների պաշտպանություն հոդվածը/ DATA PROTECTION IN THE FINANCIAL SECTOR DataGuidance հարթակում,
  • Հեղինակավոր  Getting the Deal Through պարբերականում "Հակակոռուպցիոն կարգավորում 2019՚՛ հոդվածի համահեղինակն է:
  • Համահեղինակել է «Ընտանեկան Իրավունք 2020» հոդվածը  International Comparative Legal Guide պարբերականում
  • Հեղինակել է «Կորպորատիվ Կառավարում» հոդվածը  Legal 500 Country Comparative Guide 2020

  • Համահեղինակել է  « Օտարերկրյա դատական ակտերի կատարումը Հայաստանում 2020» հոդվածը Lexology Getting the Deal Througհ պարբերականում

  • Հեղինակել է «Տվյալների պաշտպանությունը Հայաստանում 2019» հոդվածը  Thomson Reuters, Practical Law հարթակում

Վիդեոդարան

23.09.2021

«Սա ուղղակի հարկադրանք է՝ գնալ պատվաստման. սա փակուղի է աշխատողների համար, այլընտրանքը՝ կա՛մ պատվաստվելն է, կա՛մ դատական պաշտպանությունը: Նարինե Բեգլարյանի հարցազրույցը 168.am-ին

17.09.2020

«Վիրավորանք կամ զրպարտություն կատարելիս որևէ մեկին հետ չի պահել դրամական փոխհատուցման չափը». Նարինե Բեգլարյանի հարցազրույցը 168.am-ին

Առնչվող նորություններ