
Արամ Օրբելյան, ի.գ.թ.
Կառավարիչ գործընկեր, փաստաբան
Լեզուներ
Հայերեն
Անգլերեն
Ռուսերեն
Գերմաներեն
Արամ Օրբելյանը պատասխանատու է արբիտրաժում և դատական ատյաններում հաճախորդների շահերի պաշտպանության և ներկայացուցչության, կառավարության հետ կապերի ապահովման, ինչպես նաև իրավական հարցերում քաղաքականության մշակման և խորհրդատվության համար
Աշխատանքային գործունեություն
2020 թվականից մինչև օրս՝ Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր։
2014 թվականին, Արամ Օրբելյանը, 4 տարի ընդմիջումից հետո, կրկին միացել է Կոնցեռն Դիալոգի թիմին՝ որպես ավագ գործընկեր։
2011-2014 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը (պատասխանատու է եղել իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի, ՔԿԱԳ գործակալության, նոտարիատի, փաստաբանության, քաղաքացիական դատավարության և քաղաքացիական օրենսդրության ոլորտներում իրականացվող բարեփոխումների համար:
2009-2011 թվականներին աշխատել է Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակում՝ սկզբում որպես ավագ իրավաբան, հետո՝ որպես տնօրենի տեղակալ: Պատասխանատու է եղել ընկերության էլեկտրոնային հաղորդակցութան և մրցակցային իրավունքի պրակտիկայի համար:
2010 թվականից Արամ Օրբելյանը դարձել է ընկերության բաժնետեր:
2006-2007 թվականներին աշխատել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Մոսկվայի տարածաշրջանային պատվիրակությունում` որպես տարածաշրջանային ավագ իրավախորհրդատուի օգնական, հետո՝ որպես իրավախորհրդատու:
Արամ Օրբելյանը հիմնական աշխատանքին զուգահեռ դասավանդում է ՀՀ փաստաբանական դպրոցում, Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, ՀՀ Արդարադատության ակադեմիայում:
- 2009 թվականին մասնակցել է Միջազգային Համագործակցության Գերմանական Ընկերության (GIZ) և Կառավարման Հարթի Դպրոցի (Hartie School of Governance) համատեղ կազմակերպված «Իրավական երկխոսություն իրավական տրանսֆորմացիայի համար» ձմեռային ակադեմիայի դասընթացներին
- 2008 թվականին Միջազգային Հարաբերությունների Մոսկվայի Պետական Ինստիտուտի (МГИМО) միջազգային իրավունքի ֆակուլտետում պաշտպանել է «Զինված ուժի օգտագործումը ժամանակակից միջազգային հարաբերություններում» թեմայով թեկնածուական թեզը, ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան,
- 2000 - 2005 թվականներին սովորել է Միջազգային Հարաբերությունների Մոսկվայի Պետական Ինստիտուտի (МГИМО) միջազգային իրավունքի ֆակուլտետում` ստանալով Իրավագիտության բակալավրի (2004թ.), հետո օտար լեզուների իմացությամբ իրավաբանի /դիպլոմավորված մասնագետի/ (2005) աստիճան:
- Ներկայացրել է վստահորդ կազմակերպությանը 13 նախկին աշխատակիցների կողմից ենթադրյալ խտրականության հիմքով աշխատանքից հեռացնելու հետ կապված դատական վեճում,
- Ներկայացրել է խոշոր ընկերության բաժնետերերին և ընկերությանը մյուս բաժնետիրոջ կողմից բերված հայցով (կորպորատիվ վեճ), որի շրջանակներում պահանջվում էր 150 մլն ՀՀ դրամը գերազանցող գումարի վճարում,
- Ներկայացրել է խոշոր հարկ վճարող կազմակերպությանը հարկային մարմնի կողմից 3.7 մլրդ հավելյալ հարկային պարտավորություն առաջադրող ակտը անվավեր ճանաչելու հետ կապված վեճով,
- Իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի խոշոր մի քանի կազմակերպությունների իրավական աուդիտ( due diligence) և ապահովել է նշված ոլորտում 4 տարբեր ներդրումների և ձեռքբերումների գործարքների իրավական ուղեկցում,
- ՀՀ կառավարության կողմից Եվրոբոնդերի 700 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով առաջնեկ թողարկման ժամանակ ղեկավարել է կառավարության իրավաբանների թիմի աշխատանքները և տրամադրել է համապատասխան իրավաբանական կարծիք*,
- Ներկայացրել է ՀՀ կառավարությունը FIDIC-ի դեղին գրքի պայմանագրի կիրառման հետ կապված 7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ միջազգային արբիտրաժի ժամանակ*,
- Գլխավորել է քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի աշխատանքները,
- Համակարգել է մոտ մեկ տասնյակ քաղաքական փաստաթղթերի, ինչպես նաև երկու հարյուրից ավելի օրենսդրական ակտերի մշակման աշխատանքները
- Համակարգել է Իրավաբանական անձանց պետական գրանցման պետական ռեգիստրում, ՔԿԱԳ և նոտարական համակարգում էլեկտրոնային կառավարության համակարգերի ներդրման աշխատանքները*:
*նշանով նշված գործողությունները կատարվել են մինչև Կոնցեռն Դիալոգ ընկերությանը միանալը:
Միջազգային իրավունքի բելառուսական տարեգրքի միջազգային խմբագրական խորհրդի անդամ (2015 թ.)
ԷյԴիԱր Փարթներս վեճերի լուծման կենտրոնի արբիտր (2014 թ.)
Համաշխարհային բանկի ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտր (2013-2019)
Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ (2011 թ.)
ՀՀ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ հիմնադիր-անդամ (2010 թ.)
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ (2009 թ.)
Միջազգային իրավունքի Ռուսաստանի ասոցիացիայի անդամ (2008 թ.)

15.11.2023
Արամ Օրբելյանը՝ «Երկրի հյուրասրահում»

05.11.2023
ՀՀ (ԼՂՀ) քաղաքացին չի կարող դառնալ փախստական ՀՀ-ում. Արամ Օրբելյան